Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Աղվան Վարդանյան. Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է

Աղվան Վարդանյան. Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է
24.09.2019 | 22:34

Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է՝ ֆեյսբուքում գրել է Աղվան Վարդանյանը։ «Հայկ Հարությունյանի ինքնասպանությունն այս իշխանության խղճին է։ Ազնիվ, անկաշառ, պետական մտածողությամբ մարդ էր։ Սպայի պատվով ապրած մարդ։ Ու պարզ է, թե մանր կամակատարները ինչ ընտրության առաջ են կանգնեցրել գեներալ-գնդապետին։ Ոչնչությունների հանդեպ զզվանքն ու անզորությունն է ստիպել մարդուն գնալ այս քայլին։ Արյուն էիք ուզում։ Ստացաք»։

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ